Ռիչարդ Բրենսոնը կարծում է, որ իր հաջողության մի մասի համար պարտական է դիսլեքսիային

10:35   8 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը կարծում է, որ իր հաջողության մի մասի համար պարտական է դիսլեքսիային, եւ այդ հիվանդությունն ունեցող մարդիկ, ավելի շուտ, ունեն «ապագայի հմտություններ», տեղեկացնում է CNBC-ն։

Իր բլոգում Բրենսոնը նշել է, որ դիսլեքսիայով տառապող մարդկանց ուժեղ կողմերից մեկը կենդանի երեւակայությունն է՝ ավելացնելով, որ Թոմաս Էդիսոնը, Հենրի Ֆորդը եւ Սթիվ Ջոբսը տառապել են դիսլեքսիայով։ «Իմ դիսլեքսիան ձեւավորեց Virgin Group-ը ամենասկզբից, եւ երեւակայությունը մեր շատ հաջողություների բանալին էր»,- ասել է նա։

«Դա օգնել է ինձ մասշտաբային մտածել, բայց մեր շփումները պարզ դարձնել։ Գործնական աշխարհը հաճախ ներառվում է փաստերի ու թվերի մեջ, եւ թեեւ մանրուքներն ու տվյալները կարեւոր են, երազելու, նորությունները գիտակցելու եւ ներդնելու կարողությունն այն է, ինչը տարբերում է հաջողակներին եւ անհաջողակներին»։

Virgin Group-ի հիմնադիրն ավելացրել է, որ դիսլեքսիայի հետ կապված հմտություններն անհրաժեշտ կլինեն աշխատանքի նոր աշխարհում՝ նշելով 2018 թվականի հաշվետվությունը EY հաշվապահի կողմից, որում ասվում է, որ դիսլեքսիա ունեցողներն ունեն «հենց այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ապագայի աշխատատեղերի համար»։

«Խնդիրների լուծումը, ստեղծարարությունը եւ երեւակայությունը պահանջված կլինեն ԱԲ (արհեստական բանականություն) աճին եւ ավտոմատացմանը զուգընթաց»,- ասել է Բրենսոնը։

«Մենք պետք է դադարենք ստիպել բոլոր երեխաներին միանման մտածել»,- ավելացրել է նա։- «Մենք պետք է աջակցենք եւ խրախուսենք նյարդաբանական շեղումների բոլոր տեսակներն ու քաջալերենք երեխաների երեւակայությունը, նրանց ստեղծագործական մոտեցումը եւ խնդրի լուծումը՝ ապագայի հմտությունները»։

Դիսլեքսիան ընթերցելու եւ գրելու հմտությունների տիրապետման ընտրովի խախտումն է՝ ուսուցման ընդհանուր ունակության պահպանմամբ։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ եվրոպական երկրների մեծ մասում «դիսլեքսիա» հասկացության մեջ ներառում են գրավոր խոսքի հետ կապված բոլոր խնդիրները։



© NEWS.am Medicine