Անգլուհին 3 օր կոմայի մեջ է անցկացրել գազավորված դիետիկ ըմպելիքի մեկ կում խմելուց հետո

13:04   9 հոկտեմբերի, 2019

Անգլուհին 3 օր կոմայի մեջ է անցկացրել դիետիկ սոդա խմելուց հետո եւ տարել է ծանր ալերգիկ ռեակցիա, փոխանցում է Fox News-ը:

Էլիզաբեթ Փերքինսը պնդում է, որ տեղական փաբում սովորական գազավորված ըմպելիք է պատվիրել: Նա տառապում է ասպարտամից ուժեղ ալերգիայով, որը սովորաբար պարունակվում է գազավորված դիետիկ ըմպելիքներում: Փերքինսը պնդում է, որ բարմենին ասել է, թե սովորական գազավորված ըմպելիք է ցանկանում, բայց առաջին կումից հետ զգացել է, որ ինչ-որ բան այնպես չէ: Փերքինսն ասել է, որ սենյակը մթնել է, նա արթնացել է 3 օր հետո հիվանդանոցում:

Ասպարտամը հավանություն է ստացել FDA-ի, ԱՀԿ-ի, Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի, ՄԱԿ Զարգացման ծրագրի եւ Ամերիկյան դիետիկ ասոցիացիայի կողմից: Այդուհանդերձ, ըստ HealthLine-ի՝ ֆենիլկետոնուրիայով (ՖԿՈՒ) տառապող մարդիկ պետք է խուսափեն ասպարտամի գործածումից: ՖԿՈՒ-ով մարդիկ չեն կարող ճիշտ մշակել ֆենիլալանինը, ինչը ասպարտամն անչափ թունավոր է դարձնում:

Դրանից բացի, ասպարտամի նկատմամբ ալերգիկ ռեակցիան կարող է առաջացնել շրթունքների, լեզվի եւ կոկորդի այտուց, եղնջատենդ, մաշկային ցան, քոր, շնչառական ալերգիայի սրացում եւ, հնարավոր է, թքագեղձերի այտուց:



© NEWS.am Medicine