42-ամյա տղամարդը 18 տարի ապրել է միզապարկի մեջ փամփուշտով

21:25   11 հոկտեմբերի, 2019

42-ամյա տղամարդու միզապարկի մեջ բժիշկները փամփուշտ են հայտնաբերել: Daily Mail-ի հաղորդմամբ՝ տղամարդը սուր ցավ է զգացել միզելու եւ սերմնաժայթքման ժամանակ: Պարզվել է, որ նրա տանջանքների պատճառը միզապարկի մեջ փամփուշտն է եղել, որն այնտեղ է մնացել 18 տարի:

Պարզվել է, որ տղամարդը, որի անունը չի նշվում, հրազենային վնասվածք է ստացել 1990 թվականին, սակայն այդ ժամանակ բժիշկները չեն կարողացել առանց նրան վնաս հասցնելու դուրս բերել փամփուշտը:

Վնասվածքից հետո տղամարդուն կատետր է պահանջվել, այսինքն՝ խողովակ, որը տեղադրվել է միզածոր համակարգի վրա: Մի քանի շաբաթ նա օգտագործել է սարքը: Նույնիսկ որոշ ժամանակ անց մոռացել է վնասվածքի մասին, սակայն դրանից հետո նրա մոտ միզապարկի աջ հատվածում սուր ցավեր են սկսվել: Մեզի արտահոսքը հանկարծակի սկսել է դադարել:

Վիրահատական միջամտության ժամանակ փամփուշտը դուրս են բերել: Պարզվել է, որ այն եղել է 25 մմ, եւ դրա շուրջը քար է ձեւավորվել: 



© NEWS.am Medicine