Հայտնաբերվել են լյարդը վերականգնող բջիջներ

23:41   12 հոկտեմբերի, 2019

Ճարպակալումը, ալկոհոլի օգտագործումը, վիրուսային վարակները եւ այլ հիվանդությունները, ինչպես նաեւ գենետիկական առանձնահատկությունները կարող են հանգեցնել լյարդի ախտահարմանը։ Բուժման ժամանակակից մեթոդները թույլ չեն տալիս դանդաղեցնել կամ հետ շրջել այդ գործընթացը։

Նոր մոտեցումների փնտրտուքի ընթացքում Էդինբուրգի համալսարանի հետազոտողները մանրակրկիտ հետազոտել են լյարդի առանձին բջիջների ՌՆԹ-ները։ Պարզվել է, որ այն բաղկացած է երեք առանցքային բջիջներից՝ լեյկոցիտներից, էնդոտելիալ բջիջներից եւ միոֆիբրոբլաստ բջիջներից, հղում անելով Science Daily-ին՝ հաղորսում է HighTech+ со-ն։

Գիտնականների կարծիքով, այս բջիջների փոխազդեցությունը հանգեցնում է լյարդի արագացված ախտահարմանը։

Հետազոտողները հայտարարում են, որ սա միայն առաջին քայլն է։ Աշխատանքները շարունակվում են։ Պարզելով թե ինչպես են իրենց պահում վերոհիշյալ բջիջները, գիտնականները հույս ունեն որոշել մոլեկուլյար թիրախները՝ լյարդային անբավարարվածությունը բուժելու համար։



© NEWS.am Medicine