15-ամյա տղան ներս աճած մազի պատճառով գամված է անկողնուն

17:12   12 հոկտեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայի Արեւելյան Սուսեքս կոմսության Իսթբորն քաղաքից 15-ամյա Չաի Ռաֆֆոլդը արդեն 2 տարի ստիպված է հետեւել անկողնային ռեժիմի հիվանդության պատճառով, որն առաջացրել է ներս աճած մազը:

Daily Mail-ը հայտնում է, որ 2 տարի առաջ տղայի մեջքին հայտնվել է ներս աճած մազ: Բժիշկները խորհուրդ են տվել սպասել եւ ժամանակ առ ժամանակ ընդունելության գալ:

Բայց որոշ ժամանակ անց երեխայի մոտ զարգացել է պիլոնիդալ սինուս՝ հետույքի վերին մասում, ողնաշարի հիմքի մոտ ոչ մեծ անցք: Եթե դրա մեջ ինֆեկցիա է ընկնում, այն վերածվում է ցավոտ աբսցեսի: Սովորաբար նման բան է տեղի ունենում այն մարդկանց հետո, որոնք նստած վիճակում շատ ժամանակ են անցկացնում: Բժիշկների ենթադրությամբ՝ Չաիի մոտ այս խնդրի ի հայտ գալու պատճառը ներս աճած մազն է:

Տղան շտապ վիրահատության կարիք ունի, բայց հիվանդանոցում նրան ներառել են սպասողների հերթում՝ 7 ամսով: Երկու անհաջող վիրահատությունից հետո վերքը մեծացել է եւ հասել 7 սմ երկարության ու 5 սմ լայնության:

Տղայի մայրը՝ 43-ամյա Միշելը, հայտնել է, որ նրա մոտ առկա Էլերս-Դանլոսի համախտանիշը ժառանգական հիվանդություն է, որի դեպքում մարդն ունի հեշտ խոցվող մաշկ, իսկ վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Նրա խոսքով՝ երեխայի մեջքին անցքն այնպիսի չափերի է հասել, որ այնտեղ առանց դժվարության բռունցք կտեղավորվի:

Չաին ամեն օր տանջվում է ցավից եւ ստիպված է անընդհատ ցավազրկող ու հակաբիոտիկներ խմել: Նա արդեն տանն էր ուսանում, իսկ հիմա չի կարողանում անկողնուց վեր կենալ:

Տղայի ընտանիքը փորձում է հավաքել 5 հազար ֆունտ, որպեսզի նրան վիրահատություն կատարեն, հեռացնեն ախտահարված հյուսվածքը եւ վերքն ապաքինեն: Տղայի մայրը էջ է ստեղծել բարեգործական կայքում: Բայց բժիշկները զգուշացնում են հավանականության մասին, որ տղան, հնարավոր է, երբեք չվերականգնվի:



© NEWS.am Medicine