Գիտնականները օստեոարթրիտի դեմ առաջադեմ դեղամիջոց են փորձարկում

20:25   14 հոկտեմբերի, 2019

Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետները օստեոարթրիտի ժամանակ ծնկահոդի կռճիկային հյուսվածքների ախտահարման դեմ նոր մեթոդ են գտել։

Ինչպես հաղորդում է Boston25News-ը, նրանց հետազոտություններին մասնակցել են 549 կամավորներ, որոնց ներարկվել է մասնագետների առաջարկած դեղամիջոցի 100 միկրոգրամ։ МРТ հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ տարվա ընթացքում մեկ կամ երկու անագամ ներարկված 100 միկրոգրամանոց չափաբաժինը հոդային կռճիկի շատ չնչին աճ է ապահովել (ընդ որում՝ այս արդյունքը պահպանվում է նույնիսկ 2 տարի հետո)։ Ավելի քիչ չափաբաժին ստացած խմբի մոտ այս աճն ավելի քիչ է եղել։   

Միաժամանակ, հետազոտության ոչ մի մասնակցի մոտ արթրիտի ախտանշանների զգալի լավացում չի դիտարկվել։ Սակայն, երբ հետազոտողները վերլուծել են ուժեղ ցավերով պացիենտների ոչ մեծ խմբի, որոնք հիվանդության առաջընթացի ավելի մեծ վտանգի էին ենթարկված եւ ամեն 6 ամիսը մեկ ստացել էին 100 միկրոգրամ սպրիֆերմին, պարզվել է, որ նրանց վիճակը, ընդհանուր առմամբ, զգալիորեն լավացել է։ Ընդ որում, ներարկումից հետո արդյունքը պահպանվել է 18 ամիսների ընթացքում։

Հիշեցնենք, որ օստեոարթրիտը աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է եւ բնութագրվում է հոդերում կռճիկային հյուսվածքների վնասմամբ։

 



© NEWS.am Medicine