Մինչեւ 40 տարեկանը ճարպակալումը մեծացնում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ռիսկը

19:54   15 հոկտեմբերի, 2019

Բերգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ մինչեւ 40 տարեկանը ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծացնում են քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology-ում: 

Ստացված տվյալների համաձայն՝ ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ մեծ է կրծքագեղձի քաղցկեղի, էնդոմետրիալ քաղցկեղի, երիկամաբջջային քաղցկեղի եւ հետմենոպաուզայի շրջանում հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Նման եզրակացության գալու համար գիտնականները վերլուծել են 221 274 մարդու առողջական վիճակի մասին տվյալները, որոնք ստացվել են 1972-2014 թվականների ընթացքում անցկացված հետազոտությունների արդյունքում: Այդ ընթացքում քաղցկեղ է ախտորոշվել 27 881 մարդու մոտ, ընդ որում, 9761 դեպքերում հիվանդության առաջացումն ու զարգացումը կապ է ունեցել հենց ճարպակալման հետ:   

Հետազոտությունները ցույց են տվել, որ մինչեւ 40 տարեկանը ավելորդ քաշի առկայությունը մեծացնում է քաղցկեղի այնպիսի տեսակների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են՝

Առաջին եւ երկրորդ բժշկական հետազոտությունների ժամանակ ճարպակալում ունեցող մասնակիցների մոտ մեծ է եղել ավելորդ քաշի առկայության հետ կապված քաղցկեղի զարգացման ռիսկը՝ ի տարբերություն այն մասնակիցների, որոնք նորմալ մարմնի զանգվածի ինդեքս են ունեցել: Տղամարդկանց մոտ այդ ռիսկը մեծացել է 64%-ով, կանանց մոտ՝ 48%-ով: 



© NEWS.am Medicine