Կեղտոտ ձեռքերը կարող են աշխարհում տարեկան 1,4 մլն երեխայի մահվան պատճառ դառնալ

23:48   15 հոկտեմբերի, 2019

«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ կեղտոտ ձեռքերը կարող են աշխարհում տարեկան 1,4 մլն երեխայի մահվան պատճառ դառնալ։ Այս տվյալները ներկայացվել են հոկտեմբերի 15-ին  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվա կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է РБК-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն տարի ավելի քան 1,4 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է պնեւմոնիայից եւ լուծից, որոնց առաջացման պատճառը հաճախ կեղտոտ ձեռքերն  են։ Ձեռքերը օճառով լվանալը նման կորուստներից խուսափելու արդյունավետ միջոց է։ Այսպես, հաստատության տվյալներով, ծնողների կողմից օճառով ձեռքերը լվանալը նպաստում է փոքր երեխաների շրջանում սուր վարակիչ հիվանդություններից մահացության 20 տոկոս, իսկ աղիքային հիվանդություններից 50 տոկոս նվազմանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, միկրոօրգանիզմների փոխանցման շփումային-կենցաղային ուղին (դրա հիմնական տարրը կեղտոտ ձեռքերն են) ամեն տարի բերում է վարակիչ հիվանդությունների միջինը ավելի քան 300 բռնկումների։ Դեպքերի 85 տոկոսում վարակներից տուժածները երեխաներ են։

 



© NEWS.am Medicine