Հնդկաստանում կինը ծննդաբերել է 75 տարեկանում

17:00   16 հոկտեմբերի, 2019

Հնդկաստանի Ռաջասթան նահանգի բնակիչ Փրաբհա Դեւին ծննդաբերել է 75 տարեկանում, հայտնում է The Sun-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ կինը եւ նրա 80-ամյա ամուսինը երեխային բեղմնավորել են ԱՄԲ միջամտությամբ:

Աղջիկն անհաս է ծնվել հղիության 30-րդ շաբաթում: Նա կշռում էր 700 գրամից պակաս:

Բժիշկների խոսքով՝ իրենք ստիպված էին կեսարյան հատում կատարել, քանի որ մոր տարիքը թույլ չէր տալիս բնական ճանապարհով ծննդաբերել:

Ծնվելուց անմիջապես հետո նորածնին միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին: Բժիշկները նշում են, որ աղջկա վիճակը հիմա կայունացել է:



© NEWS.am Medicine