Ամերիկայի ամենաբարձրահասակ մարդը սրտի վիրահատության անհրաժեշտություն ունի

19:10   17 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ մարդը՝ Իգոր Վովկովինսկին խոստովանել է, որ սրտի վիրահատության անհրաժեշտություն ունի, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ Վովկովինսկին, ում հասակը կազմում է ավելի քան 230 սմ, հոլովակ է հրապարակել, որում պատմել է, որ հիվանդ սրտի վիրահատության կարիք ունի, եւ այս խնդիրն իրեն անհանգստացնում է ծնվելուց ի վեր:

«Ընդամենը 2 օր առաջ սրտային անբավարարությամբ պացիենտների համար նախատեսված բաժանմունքում ես հայտնաբերեցի, որ վիրաբուժական միջամտության կարիք ունեմ՝ կապված սրտի փականի բնածին խնդրի հետ: Բայց ես չգիտեմ՝ իմ չափերի մարդու դեպքում նման վիրահատությունն արդյոք հնարավո՞ր է»,- խոստովանել է Վովկովինսկին:

Վովկովինսկու մոտ առկա է ուղեղի հիպոֆիզի ուռուցք, որը հորմոն է արտադրում, ինչի պատճառով նա չի դադարում աճել:



© NEWS.am Medicine