Գինու արտասովոր համի զգացողությունը սրտի նոպայի նշան էր

23:06   17 հոկտեմբերի, 2019

45-ամյա Լուիզա Մաքգիլը անգլիական Ուոթերհաուզես գյուղից (Սթաֆորդշիր կոմսություն) բախվեց արտասովոր ախտանշանի. գինու համը նրան տարօրինակ թվաց, եւ ինչպես պարզվեց, դա սրտի նոպայի նշան էր։

Ինչպես ներկայացնում է Daily Mirror թերթը, մի անգամ Լուիզան գինի էր խմում եւ տարօրինակ համ զգաց։

«Ես խնդրեցի ամուսնուս փորձել գինին, նա ասաց, որ գինին կարգին է»,- հիշում է բրիտանուհին։

Գիշերը նա արթնացավ կրծքավանդակի տանջող ու ճնշիչ ցավից։ Ամուսինն անհապաղ շտապօգնություն կանչեց։

Վրա հասած բժիշկները զննեցին հիվանդին եւ եզրակացրին, որ նա կաթված է ստացել։ Իսկ համի ընկալման փոփոխությունը, ինչպես պարզվեց, այդ հիվանդության կանխանշանն էր։

«Ես նայեցի ամուսնուս եւ լաց եղա։ Շոկի մեջ էի, ինձ թվում էր, թե դա մահվան դատավճիռ է», ասել է Լուիզան։

Նրան անմիջապես տարել են Նյուքասլ ափոն Թայն քաղաքի հիվանդանոց եւ ստենտավորել կորոնար զարկերակը։



© NEWS.am Medicine