43-ամյա պանամացու մոտ հազվագյուտ հիվանդության արդյունքում ամորձիները մեծացել են՝ հասնելով հսկայական չափերի

22:54   18 հոկտեմբերի, 2019

43-ամյա պանամացու մոտ հազվագյուտ հիվանդության արդյունքում ամորձիները մեծացել են՝ հասնելով հսկայական չափերի: Տղամարդուն հոսպիտալացրել են հաճախացած սրտխփոցով եւ տենդով, ինչպես նաեւ այտուցով եւ դրենաժումով, հաղորդում է Fox News-ը:

Հաղորդվում է, որ տղամարդը բժշկի չի այցելել 30 տարի, իսկ դա նշանակում է, որ նրան բուժող բժիշկները տեղյակ չեն եղել նրա հիվանդության պատմությանը: 

«Վերջին 30 տարվա ընթացքում ամորձապարկի այտուցվածությունն աստիճանաբար վատթարացել է»,- գրում են հետազոտողները՝ նշելով, որ նրա ամորձիները մեծացել են մինչեւ 3 կգ: Պացիենտի մոտ ախտորոշվել է Ֆուրնիեի գանգրենա:

Հիվանդությունը հաճախ է հանդիպում տղամարդկանց մոտ, սակայն որոշ դեպքերում հանդիպում է նաեւ կանանց եւ երեխաների մոտ: Միզուղիների կամ միզապարկի վարակները, հիստերէկտոմիան եւ աբսցեսը կարող են Ֆուրնիեի գանգրենայի հանգեցնել: 

Նշվում է, որ տղամարդը տառապել է աջ ոտքի եւ աճուկի շրջանում 4-րդ կարգի լիմֆեդեմայից: Նրա մոտ նաեւ մեծ թարախակույտ է եղել, ինչպես նաեւ այտուցվել է ձախ երիկամը մեզի կուտակման պատճառով: Պացիենտին շտապ վիրահատություն է պահանջվել: Պրոցեդուրայի ժամանակ բժիշկները ստիպված են եղել երկարությամբ կտրել առնանդամն ու կատետր տեղադրել: Նրանք նաեւ մասնակիորեն հեռացրել են ամորձապարկը, մինչ պլաստիկ վիրաբույժները վերականգնել են ախտահարված հատվածը:    



© NEWS.am Medicine