Գիտնականները նշել են դիաբետի դեմ պայքարի լավագույն միջոցը

09:45   19 հոկտեմբերի, 2019

Մինչեւ նախաճաշը ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդիկ երկու անգամ ավելի շատ են այրում ճարպերը, քան նրանք, որոնք վարժություններ են կատարում ուտելուց հետո: Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ վաղ ֆիզիկական ակտիվությունը նաեւ նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը:

EurekAlert!-ի հաղորդմամբ՝ 6-շաբաթյա հետազոտությանը մասնակցել է 30 տղամարդ: Նրանք ավելորդ քաշ են ունեցել կամ տառապել են ճարպակալմամբ: Կամավորներին բաժանել են 2 խմբի, մի խմբում նախաճաշել են մինչեւ վարժությունները, մյուսում՝ վարժություններից հետո: Պարզվել է, որ առավոտյան մինչեւ նախաճաշելը ֆիզիկական ակտիվությունը նպաստում է օրվա ընթացքում ճարպի այրմանը:

Երկու խմբերում տղամարդիկ միջինում կորցրել են քաշի միանման քանակ եւ նույն ֆիզիկական կառուցվածքն են ունեցել: Սակայն նրանց մկաններում, որոնք վարժություններ են կատարել մինչեւ նախաճաշը, նկատվել է առանցքային սպիտակուցների մեծացում, որոնք մասնակցում են մկաններ գլյուկոզայի եւ արյան հոսքի փոխադրմանը:



© NEWS.am Medicine