Գիտնականները հայտնաբերել են վիրուսի նոր տեսակ, որը նման չէ ուրիշ որեւէ տեսակի

21:42   22 հոկտեմբերի, 2019

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են վիրուսի նոր տեսակ, որը նման չէ ուրիշ որեւէ տեսակի եւ չի տեղավորվում այդ ինֆեկցիոն գործակալների մասին ժամանակակից պատկերացումներում։

Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, խոզերի կղանքում հայտնաբերված վիրուսը պատկանում է պիկորնավիրուսների ընտանիքի (Picornaviridae) մինչ այժմ անհայտ G (EV-G) էներգավիրուսների տեսակին։

Այն չունի կառուցվածքային սպիտակուցներ, որոնք ձեւավորում են վիրուսային մասնիկը։ Որպես կանոն, վիրուսը բաղկացած է գենետիկ նյութից (ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից), որը դրված է սպիտակուցային պաշտպանիչ թաղանթում՝ կապսիդում։ Բայց կոնկրետ այս վիրուսում սպիտակուցները կապսիդի կազմում կոդավորող գեները փոխարինված են անհայտ գեներով։

Որպես EV-G տեսակ 2 նշված վիրուսը, ի տարբերություն մյուս էներգավիրուսների, չի կարող ինքնուրույն թափանցել տեր-բջջի մեջ։ Համաձայն գիտնականների ենթադրությունների՝ այն դրա համար օգտագործում է այլ վիրուս, որը կարող է «փոխ տալ» կառուցվածքային սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են EV-G-ի տարածման համար։ Գուցե նման օգնական է EV-G տեսակ 1-ը։

Մասնագետները նախատեսում են ուսումնասիրել էներգավիրուսների երկու տեսակների փոխգործակցության գործընթացը՝ հասկանալու համար EV-G տեսակ 2-ի բազմացման սկզբունքները։

Լուսանկարը՝ Cynthia S. Goldsmith / Yiting Zhang / CDC



© NEWS.am Medicine