Կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել են թանգարանում սքաների շնորհիվ

18:12   23 հոկտեմբերի, 2019

41-ամյա Բել Ջիլի մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է թանգարանում սքաների շնորհիվ:

Telegraph-ը հայտնում է, որ շոտլանդական Էդինբուրգում Բելն այցելել է «Պատրանքների աշխարհ» ատրակցիոնը, որի մասերից մեկն էր, այսպես կոչված, օբսկուրի խցիկը՝ թերմալ խցիկ, որը հնարավորություն է տալիս մարդուն տեսնել որպես ջերմության աղբյուր:

Կինն ուշադիր զննել է իր մարմինը եւ ձախ կրծքին հայտնաբերել դեղնավուն տաք բիծ: Ընդ որում՝ նրա աջ կրծքին համանման բիծ չկար: Սա նրան անհանգստացրել է եւ ստիպել դիմել ընդհանուր պարկտիկայի բժշկի, որը նրան ուղարկել է հիվանդանոց ավելի մանրակրկիտ հետազոտության:

Համակարգչային տոմոգրաֆիան հաստատել է Բելի ենթադրությունը՝ նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Բարեբախտաբար, հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, ուստի ժամանակին կատարված բուժումը թույլ է տվել կնոջն առողջանալ:

Կինը շնորհակալ է հանրահայտ ատրակցիոնին, քանի որ այն տառացիորեն փրկել է իր կյանքը:

Լուսանկարը՝ REUTERS-ի



© NEWS.am Medicine