Ինչո՞ւ հիպերտոնիայի դեմ դեղերը պետք է ընդունել գիշերը

20:33   24 հոկտեմբերի, 2019

Հիպերտոնիայի դեմ դեղերը խորհուրդ է տրվում ընդունել գիշերը: Դա կարող է նվազեցնել սրտի կաթվածի եւ ինսուլտի ռիսկը՝ պնդում են Վիգոյի համալսարանի մասնագետները:

«Ռոսիյսկայա գազետա» -ի հաղորդմամբ՝ գիտնականները 19 000 պացիենտի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Նրանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքել օրվա տարբեր ժամանակահատվածում այս կամ այն դեղամիջոցի ընդունմանը:

Քնելուց առաջ դեղերն ընդունածների մոտ ճնշման միջին ցուցանիշները զգալիորեն ցածր են եղել ի տարբերություն նրանց, որոնք դեղերն ընդունել են առավոտյան:

Այժմ հետազոտողները մտադիր են հասկանալ՝ արդյոք այդ ռեժիմն ընդունելի է այլ էթնիկ խմբերի համար, քանի որ հետազոտություններին մասնակցել են հիմնականում իսպանացիներ:



© NEWS.am Medicine