Զուգարանից դուրս գալուց հետո ձեռքերը լվանալուց հրաժարվելը հաճախ է հանգեցնում դեղերի հանդեպ կայուն աղիքային ցուպիկի տարածմանը

15:29   25 հոկտեմբերի, 2019

Զուգարանից դուրս գալուց հետո ձեռքերը լվանալուց հրաժարվելն ավելի հաճախ է հանգեցնում դեղերի հանդեպ կայուն աղիքային ցուպիկի տարածմանը, քան հում կամ լավ չեփված մսի գործածումը, փոխանցում է Fox News-ը:

Ըստ հետազոտության՝ պոտենցիալ մահացու բակտերիայով վարակվելու «առավել հավանական ճանապարհը» մարդկային կենսագործունեության մասնիկներն են, որոնք սովորաբար տարածվում են լոգասենյակում վատ հիգիենայի պատճառով:

Անցյալ տարի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններն ուսումնասիրել են աղիքային ցուպիկի մոտ 3 հազար դեպք: Հետազոտողներն առանձնացնում են մեկ տեսակ՝ բետա լակտամազ արտադրող E.coli-ը, որը հատկապես դժվար է բուժվում:

«Ավելի շուտ եւ անկասկած, ESBL-E.coli վիրուսի փոխանցման առավել հավանական ճանապարհն է ուղղակիորեն մարդուց մարդուն, երբ կղանքային մասնիկները մի մարդուց հասնում են մյուսի բերանին»,- ասել է Արեւելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Լիվերմորը:

E.coli բակտերիաները ապրում են մարդկանց եւ կենդանիների աղիքներում, որոնց մեծ մասն անվնաս է: Սակայն որոշ շտամներ կարող են սննդային թունավորման նշաններ առաջացնել, ինչպես՝ դիաերա եւ փսխում, միզուղիների ինֆեկցիաներ եւ, ինչն ավելի կարեւոր է, արյան ինֆեկցիաներ:

Լիվերմորը եւ Մեծ Բրիտանիայից նրա գործընկերները թեստավորել են տավարի, խոզի եւ թռչնամսի նմուշները եւ այդ արդյունքները վերլուծել մարդկային կղանքի, կոյուղու եւ արյան առկայության ստուգմամբ: Նրանք հայտնաբերել են, որ մարդկային նմուշների միջեւ շտամները նման էին, բայց տարբերվում էին կենդանիների մոտ հայտնաբերվածներից:

Նրանց խոսքով՝ սա վկայում է, որ E.coli բակտերիաները տարածվում են հիմնականում մարդկանց միջեւ:

«E.coli բակտերիաների դեպքում առավել կարեւոր է ձեռքերը լվանալ զուգարան այցելելուց հետո»,- ասել է Լիվերմորը՝ հավելելով, որ մսի պատշաճ պատրաստումը շարունակում է չափազանց կարեւոր մնալ սննդային ծագման հիվանդություններից խուսափելու համար:

«E.coli բակտերիայի առաջացրած ինֆեկցիաները դժվար են բուժվում: Դրանք ավելի են տարածվում ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ հիվանդանոցներում»,- ասել է Լիվերմորը:

Ցավոք, Թագավորական դեղագործական ընկերության (RPS) անցկացրած հետազոտության համաձայն՝ նույնիսկ մեծահասակները կարող են ձեռքերը լվանալու համար օդի թարմացուցիչ օգտագործել: 2017 թվականին նրանք հարցում են անցկացրել ավելի քան 2 հազար մարդու շրջանում եւ հայտնաբերել, որ 84 տոկոսը ձեռքերը չի լվանում օճառով եւ ջրով հանձնարարված 20 վայրկայում: Ավելին՝ 21 տոկոսը խոստովանել է, որ լոգասենյալից դուրս գալուց հետո ոչ միշտ է ձեռքերը լվանում:

Հետազոտողները նախազգուշացնում են, որ հիգիենայի կանոններին չհետեւելը մեծ քանակությամբ հիվանդություններ է առաջացնում:



© NEWS.am Medicine