18:35 25 հոկտեմբերի, 2019Մարդու օրգանիզմին կալցիումն ուղղակի անհրաժեշտություն է. այն ապահովում է ոսկորների եւ ատամների, ինչպես նաեւ մկանների եւ արյունաստեղծ համակարգի առողջությունը:
Մարդկանցից շատերը կարծում են, թե կաթի մեջ է ամենաշատ կալցիում պարունակվում, սակայն այս մթերքն ամենեւին միակը չէ եւ ամենեւին կալցիումի լավագույն աղբյուրը չէ:
Պանիր
Պանիրը կալցիումի լավագույն աղբյուրներից մեկն է, իսկ պանիրների թվում առաջատարը պարմեզանն է: Պարմեզանի 100 գրամի մեջ պարունակվում է մեկ գրամից ավելի կալցիում, իսկ գաուդա պանրի մեջ՝ 500-ից մինչեւ 800 միլիգրամ:
Յոգուրտ եւ կաթնաշոռ
Յոգուրտը եւ կաթնաշոռը նույնպես կալցիումի լավ աղբյուր են. դրանց 100 գրամի մեջ պարունակվում է 100-ից մինչեւ 150 միլիգրամ կալցիում:
Քնջութ
Քնջութի մեջ գրեթե նույնքան կալցիում է պարունակվում, որքան գաուդայի՝ 100 գրամին մոտ 500-800 միլիգրամ: Այլ հարց է, որ 100 գրամ պանիր ավելի հեշտ է ուտել, քան 100 գրամ քնջութ:
Վուշի սերմեր
Վուշի սերմերում կալցիումի պարունակությունը կազմում է 100 գրամին 260 միլիգրամ. սա ավելի է, քան կաթի մեջ:
Նուշ եւ պնդուկ
Պարզվում է, որ կալցիումով հարուստ են նաեւ ընկույզները. նուշի մեջ այն կազմում է 250 մգ, պնդուկի մեջ՝ 225 մգ:
Ձու
Կալցիում է պարունակվում նաեւ հավկիթի դեղնուցի մեջ: Դրանից բացի, ձուն պարունակում է К վիտամին, որը նույնպես նպաստում է ոսկորների ամրացմանը:
Կանաչ բանջարեղեն
Կալիցիումով հարուստ տեսակներն են՝ սամիթը, բրոկոլին, պրասասոխը եւ սպանախը: