Պորտուգալիայում «առանց դեմքի» երեխա է ծնվել

09:22   28 հոկտեմբերի, 2019

Պորտուգալիայում երեխա է ծնվել դեմքի հազվադեպ արատով՝ նա չունի աչքեր, քիթ եւ գանգի մի մասը:

Correio da Manha պարբերականը հայտնում է, թե բժիշկները կարծում էին, որ փոքրիկը կապրի ընդամենը մի քանի ժամ, բայց 2 շաբաթ անց նա սովորել էր ինքնուրույն շնչել եւ ուտել շշից:

Հատկանշական է, որ հղիության ամբողջ ընթացքում զույգը բարեխղճորեն հաճախել է հիվանդանոց, իսկ մանկաբարձը նրանց մշտապես ասել է, որ պտղի հետ ամեն ինչ լավ է: Հիմա նրա դեմ քննություն է սկսվել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անցյալում այս մանկաբարձի վերաբերյալ արդեն բողոքներ ստացվել էին: Օրինակ՝ երկրի բնակիչներից մեկը նրան մեղադրել էր այն բանում, որ իր երեխան ծնվել է առանց կզակի եւ սերտաճած մատներով:

Լուսանկարը՝ @HernanPorrasM



© NEWS.am Medicine