Ինչո՞ւ չարժե շտապել թոշակի անցնել

12:50   2 նոյեմբերի, 2019

Չարժե շտապել թոշակի անցնել՝ պնդում են Բինհեմթոնի համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ մինչեւ 60 տարեկանը թոշակի անցած մարդիկ հաճախ են բախվում թուլամտության խնդրին:

The Daily Mail-ը գրում է, որ աշխատանքի բացակայությունն արագացնում է կոգնիտիվ ունակությունների եւ հիշողության որակի նվազեցումը: Ինչպես նաեւ նվազում է սոցիալական ակտիվության մակարդակն ու այլ մարդկանց հետ շփումը, իսկ սոցիալական մեկուսացումը, ինչպես հայտնի է, վտանգավոր է մարդու համար:

Վերլուծելով 17 500 տարեցների տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ թոշակ ստացող մարդկանց մոտ գրանցվել է մտավոր ունակությունների վատթարացում, քան աշխատող տարեցների մոտ: Թոշակառուների մոտ ամենից շատ տուժել է հիշողությունը: Նրանք հիշողության թեստերը հաղթահարել են 20 տոկոսով ավելի վատ՝ համեմատած նույն տարիքի աշխատող մարդկանց հետ:   



© NEWS.am Medicine