Ինչպե՞ս է կատարվում էնդարտերէկտոմիան՝ քներակի բաց վիրահատությունը (վիդեո)

22:19   3 հուլիսի, 2014

Էնդարտերէկտոմիան վիրահատություն է, որի ընթացքում քնային զարկերակների միջից հեռացվում են աթերոսկլեռոտիկ գոյացությունները, որոնք նեղացնում են զարկերակները եւ խանգարում են արյան հոսքին։

Վիրահատությունը միջինում տեւում է 2-3 ժամ եւ օգնում է կանխել ապագա ինսուլտները եւ այլ բարդությունները, որոնք առաջանում են քնային զարկերակների խցանման պատճառով:

Դիտեք NEWS.am Medicine-ի տեսանյութն այն մասին, թե ինչպես է կատարվում էնդարտերէկտոմիան։ Վիրահատությունը կատարել է սիրտ-անոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Տեսանյութում կարող եք տեսնել նաեւ, թե ինչպիսի աթերոսկլերոտիկ գոյացություն (չափսերով՝ մոտ 3-4 սմ) է վիրաբույժը հանել հիվանդի քնային զարկերակից:



© NEWS.am Medicine