Դեռեւս չծնված աղջիկը «հաղթանակի նշան» է ցուցադրել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ

10:50   4 նոյեմբերի, 2019

Դեռեւս չծնված աղջիկը մատներով «հաղթանակի նշան»՝ «V» է ցուցադրել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ՝ դրանով իսկ զվարճացնելով բժիշկներին ու իր մորը՝ 21-ամյա Ջեմմա Հյուսթոնին Շոտլանդիայի Փեյսլի քաղաքից։

Ինչպես ներկայացնում է Mirror Online-ը, մինչ այդ երբեք աղջիկը «չի համագործակցել» ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ եւ ճիշտ դիրքով չի եղել՝ իրեն նորմալ հետազոտելու համար։

Դա արդեն չորրորդ հետազոտությունն էր, եւ մինչ այդ պահը Ջեմման ոչ մի նորմալ ֆոտո չուներ։ Իսկ այս լուսանկարը Ջեմման որոշել է ցույց տալ աղջկան ապագայում, երբ արդեն մեծանա։

Լուսանկարը՝ Jemma Houston / Mirror Online



© NEWS.am Medicine