Երկկողմանի նոր սքոթչը միացնում է վիրահատությունից հետո իրարից հեռացած հյուսվածքները

12:08   4 նոյեմբերի, 2019

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները նոր սքոթչ են ստեղծել, որը կարող է միացնել վիրահատությունից հետո հեռացած հյուսվածքները։

Նոր միացուցիչը ստեղծելու համար, ինչպես տեղեկացնում է BBC-ն, գիտնականները ոգեւորվել են հենց բնությունից. սարդերը հատուկ նյութ են արտադրում, որպեսզի որսին բռնեն անձրեւի տակ (թաց միջավայրում)։ Այդ նյութը, ինչպես նկատել են գիտնականները, կլանում է ջուրը, եւ դա էլ սքոթչի դեր է կատարում մարմնի համար։

Նոր սքոթչը թեսթավորել են խոզերի ու առնետների մաշկի, աղիների, ստամոքսի, թոքերի վրա եւ պարզել, որ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պահանջվել է ընդամենը մի քանի վայրկյան։

Մակերեսին հեղուկի պատճառով հյուսվածքը դժվարությամբ ձեւավորում է ամուր միակցում։ Կարերը, իհարկե, կպած են պահում հյուսվածքները, բայց դա հաճախ հանգեցնում է վերքի վարակման եւ ցավի զգացողության։ Շուկայում առկա սոսնձանյութերը վերքերի համար սկսում են աշխատել միայն մի քանի րոպե հետո, բացի այդ, դրանք կարող են թափանցել նաեւ մարմնի այլ մասեր։

Ինչպես բացատրել են գիտնականները, սարդերն արտադրում են կպչուն նյութ, որը պարունակում է պոլիսախարիդներ, որոնք գրեթե ակնթարթորեն կլանում են ջուրը միջատի մարմնի մակերեսից՝ ոչ մեծ չոր հատված թողնելով։ Դրան հետո կարող է սոսնձվել ինքը՝ սոսինձը։ Հետազոտողներն օգտագործել են պոլիակրիլային թթու մարմնի հյուսվածքների մակերեսից հեղուկի կլանման համար։ Թթուն ակտիվացրել է սոսինձը, եւ տեղի է ունեցել առավելագույն արագ սոսնձում։ Հետազոտողների խոսքով՝ դոնդողի եւ խիտոզանի ավելացումը թույլ է տալիս ժապավենին, որին քսված է թթուն, պահպանել իր ձեւը մի քանի օր կամ անգամ ամիս։



© NEWS.am Medicine