Ինչպե՞ս ավելի լավ բուժել հիպերտոնիան

10:52   6 նոյեմբերի, 2019

Զարկերակային ճնշման, կաթվածի ռիսկի, սրտի նոպաների եւ սրտային անբավարարությունը նվազեցնելու ամենաանվտանգ միջոցը թիազիդային կամ թիազիդանման միզամուղներն են։ Նման եզրակացության են եկել Ելի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, շատ տարիների ընթացքում գիտնականները հավաքել են 4,9 մլն հիպերտոնիկների տվյալները 4 տարբեր երկրներից՝ գտնելու համար, թե որ թերապիան է ամենաարդյունավետը։

Պարզվել է, որ ավելի արդյունավետ ու անվտանգ է թիազիդային կամ թիազիդանման միզամուղների, ինչպիսին են ֆուրոսեմիդը կամ հիդրոքլորոթիազիդը, օգտագործումը։ Իսկ ահա անգիոթենզինվերածվող ֆերմենտի (ԱՎՖ) տարածված ինհիբիտորները (կապտոպրիլ, լիզինոպրիլ, պերինդոպրիլ եւ այլն), պարզվել է, ավելի վատ են ազդում սիրտ-անոթային հիվանդությունների կանխման տեսակետից։  Ավելին, դրանք նաեւ այնքան էլ անվտանգ չեն։

«Հաշվի առնելով, որ թիազիդային միզամուղները թանկ չեն եւ օգտագործվում են երկար ժամանակի համար, պետք է հրաժարվել ԱՎՖ ինհիբիտորներ օգտագործելու տարածված գործելակերպից։ Այս արդյունքները հաստատում են այն մարդկանց ճշմարտացի լինելը, ովքեր ընտրում են թիազիդային միզամուղները ԱՎՖ ինհիբիտորների փոխարեն հիպերտոնիայի սկզբնական բուժման համար»,- ասվում է հետազոտողների հաշվետվությունում։



© NEWS.am Medicine