8-ամյա տղան փրկեց մոր կյանքը, որը կորցրել էր գիտակցությունը վարակի պատճառով

18:47   8 նոյեմբերի, 2019

8-ամյա Հառլի Ֆոքսը բրիտանական Քինգսթոն ափոն Հալ քաղաքից (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսություն) փրկեց մոր կյանքը, որը կորցրել էր գիտակցությունը։ Տղան ինքնուրույն նրան առաջին օգնություն ցուցաբերեց եւ բժիշկներ կանչեց։

Ինչպես ներկայացնում է Hull Live կայքը, 27-ամյա Ջորջիա Փաքերինգը ուշադրություն չէր դարձրել առավոտյան առաջ եկած շնչարգելությանը։ Երեկոյան նա հանկարծ ընկել է եւ կորցրել գիտակցությունը լոգարանում։

Նրա որդին՝ Հառլին, լսել է մոր ընկնելու ձայնը ննջարանից եւ վազել լոգարան։ Մորը տեսնելով այդ վիճակում՝ նա զանգահարել է փրկարար ծառայություն եւ ծառայության օպերատորի հրահանգներով մոր գլուխը բարձրացրել ու նրան անվտանգ դիրքում տեղավորել, որպեսզի ոչինչ չխանգարի նրա շնչառությանը։ Դրանից հետո տղան հանգստացրել է կրտսեր եղբորն ու քրոջը, որոնք արթնացել էին եւ վախեցել՝ տեսնելով անգիտակից պառկած իրենց մայրիկին։

Ժամանած բժիշկներին Հառլին ցույց է տվել, թե ինչպես միացնել մոր հեռախոսը, որպեսզի նրանք կարողանան կապվել նրա հոր հետ եւ տեղեկացնել պատահածի մասին։ Կնոջը հոսպիտալացրել են. հիվանդանոցում նրա մոտ հայտնաբերել են ծանր թոքային վարակ, որն էլ առաջ է բերել շնչարգելությունն ու ուշաթափությունը։

Լուսանկարը՝ Georgia Puckering в Facebook



© NEWS.am Medicine