Բժիշկները սխալմամբ մահացած են ճանաչել դեռեւս ողջ պացիենտին

11:20   11 նոյեմբերի, 2019

Կոլումբիայի Բարանկիլյա քաղաքի բժիշկները սխալմամբ մահացած են ճանաչել որղջ պացիենտին:

Seven News տեղեկատվական պորտալը հայտնում է, որ Պոնեդերա քաղաքից 80-ամյա Կանդելարիո Գուտյերես Էռնանդեսը հիվանդանոցում էր շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Առավոտյան ժամը 7-ին բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Մեզ ասացին, որ նա բնական պատճառով է մահացել: Այնուհետեւ տվեցին մահվան վկայականը: Սակայն դիակը թողեցին հիվանդանոցում հատուկ պարկի մեջ,- պատմել է տղամարդու դուստրը՝ Գուտյերես Ֆոնտալվոն: - Սակայն եկած դագաղագործները մեզ հայտնեցին, որ տղամարդը դեռեւս ողջ է»:

Ընտանիքը զանգահարել է հիվանդանոց, եւ այնտեղից հաստատել են, որ պացիենտն իսկապես ողջ է:

Հիվանդին ստուգել են մի քանի բժիշկներ, եւ բոլորը միեւնույն բանն են ասել, հիշում է դուստրը: Մենք գնացինք այնտեղ եւ տեսանք, որ նա աչքերը թարթում է եւ ձեռքերը շարժում: Նա տաք էր»:

«Երբ հպվեցի նրան, նա արտասվեց եւ կարճ ժամանակով աչքերը բացեց: Այնուհետեւ կրկին թարթեց, եւ ես ընտանիքին ասացի. «Հորեղբայրս դեռեւս ողջ է», պատմել է նրա զարմուհի  Լուզնեյրա Գուտյերեսը:

Կանդելարիո Գուտյերես Էռնանդեսը մահացել է նույն օրը 18:30-ին:

Հիվանդանոցը, որը պացիենտի մահվան մասին ժամանակից շուտ մահվան վկայական է տվել, տեղի ուենցածը դեռեւս չի մեկնաբանել: Հանգուցյալի ընտանիքն արդյոք կլինիկայի դեմ դատական հայց կներկայացնի՞:

 

Լուսանկարը՝ CEN-ի



© NEWS.am Medicine