403 եւ 429 գրամ. բազմազավակ մայրը ծնել է աշխարհում ամենափոքր երկվորյակներին

16:00   11 նոյեմբերի, 2019

Անգլիական Թրոուբրիջից 32-ամյա Թալիա Քիթսը հղիության 23-րդ շաբաթում ծնել է աշխարհում ամենափոքր երկվորյակներին: Այժմ Թալիան 6 երեխա ունի:

The Sun-ի հաղորդմամբ՝ 17-րդ շաբաթում Թալիայի մոտ բարդություններ են սկսվել: Չնայած բժիշկների ոչ սփոփիչ կանխատեսումներին՝ Թալիան շարունակել է կրել երկվորյակներին:

23-րդ շաբաթում նա բնական ճանապարհով ծնել է Ջոյին, որը կշռել է 429 գրամ: Իսկ նրա եղբայրը՝ Էշլին, կշռել է 403 գրամ եւ լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով:

Նորածիններին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ նրանք մնացել են 129 օր: Երկուսն էլ ծնվել են թոքերի քրոնիկ հիվանդությամբ:

Օգոստոսին նորածինները տուն են տեղափոխվել: Այժմ Ջոն կշռում է մոտ 5 կգ, իսկ Էշլին՝ 3,6 կգ:

Նորածինները դեռեւս չեն կարողանում շնչել առանց թթվածնային դիմակի, սակայն նրանց վիճակը, մոր խոսքով, օրեցօր լավանում է:

Լուսանկարը՝ The Sun-ի



© NEWS.am Medicine