Հազվագյուտ հիվանդություն ունեցող տղամարդը քնի մեջ հարձակվել է կնոջ վրա

18:22   11 նոյեմբերի, 2019

ԱՄՆ Օհայո նահանգի Աշլենդ քաղաքից Ռոն Ուայթհոլը, որը տառապում է քնի պահվածքային խանգարմամբ, քնի մեջ հարձակվել է կնոջ վրա:

Fox 8-ի հաղորդմամբ՝ տղամարդը երկար տարիներ տառապել է լուսնոտությամբ: Մի անգամ նա արթնացել է եւ տեսել, որ մեքենայի մեջ է: Ավելին, նա երկու անգամ ընկել է աստիճանից, երբ քայլել է քնի մեջ:

Վերջին շրջանում տղամարդը սկսել է ավելի հաճախ իրականում կրկնել այն գործողությունները, որոնք կատարել է քնի մեջ: Օրինակ, երբ նա երազում տեսել է, որ կռվել է խուլիգանների հետ, իրականում հարձակվել է իր կնոջ՝ Ջեյ Պիի վրա, որը հետ ամուսնացած է արդեն 41 տարի:

Կնոջ խոսքով՝ իր ամուսինն իրականում ագրեսիվ չէ եւ երբեք չի նեղացրել իրեն, սակայն վերջին շրջանում փոխվել է: Այդ խանգարման պատճառով նրանք ստիպված են տարբեր սենյակներում քնել:

Զույգը դիմել է բժշկի օգնությանը: Ռոնին դեղորայքային բուժում են նշանակել: 



© NEWS.am Medicine