Ճկուն սենսորը թույլ է տալիս չափել գլյուկոզայի մակարդակն առանց մաշկը ծակելու

22:37   12 նոյեմբերի, 2019

Ցինհուա համալսարանի գիտնականները մշակել են եզակի ճկուն սենսոր, որը վերլուծում է կազմն ու ցույց տալիս գլյուկոզայի, լակտատի, ասկորբինաթթվի եւ միզաթթվի, կալիումի եւ նատրիումի իոնների կոնցենտրացիան: Սենսորի հիմքում մետաքսի մանրաթելեր են:

Գիտնականներն օգտագործել են նման 6 էլեկտրաքիմիական սենսորներ գրաֆիտի նանոմասնիկների հավելմամբ: Նյութի ծակոտկեն կառուցվածքն ապահովել է էլեկտրոնների արդյունավետ փոխադրումն ու ռեագենտի հեշտ մուտքը: Իսկ գրաֆիտի մասնիկներն ապահովել են լավ հաղորդունակությունն ու ակտիվ կենտրոնների առկայությունը:

Սենսորներն արձագանքել են ասկորբինաթթվի եւ միզաթթվի պարունակությանը, դրանց կոնցենտրացիան սահմանել օքսիդացման ընթացքում առաջացած հոսանքի միջոցով: Իսկ գլյուկոզան եւ լակտատը սենսորները սահմանել են ջրածնի պերօքսիդի քանակով, որը մշակվել է օքսիդացման-վերականգնման ընթացքում, իսկ կալիումի եւ նատրիումի իոնների պարունակությունը սահմանվել է իոն-սելեկտիվ մեմբրանների միջոցով:

Հետագայում նման սենսորը կարող է փոխարինել ավանդական գլյուկոմետրերը, որոնք դիաբետիկներն օգտագործում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար: Գլյուկոմետրի օգտագործման ժամանակ նրանք ստիպված են լինում ամեն անգամ ծակել մատը, իսկ այս սենսորի դեպքում նման անհրաժեշտություն չկա:  



© NEWS.am Medicine