Սնկերը կարող են խթանել իմունիտետը ոչ պակաս, քան հատուկ դեղամիջոցները. հետազոտություն

19:29   12 նոյեմբերի, 2019

Շիիտակե, ռեյշի եւ մեյտակե սնկերի խառնուրդը խթանում է մակրոֆագերի ակտիվությունը, որոնք կարող են կլանել օրգանիզմի համար վտանգավոր տարրերը՝ պարզել են Գրիֆիտ համալսարանի գիտնականները:

Մակրոֆագերը արտազատում են նաեւ ցիտոկիններ՝ մոլեկուլներ, որոնք պատասխանատու են իմունային բջիջների միջեւ «հաղորդակցմանը»:Սնկային խառնուրդներին ի պատասխան գրանցվել է արյան մեջ ցիտոկինների ցուցանիշների կտրուկ աճ, ինչը նշանակում է, որ այդ խառնուրդը խթանում է իմունիտետը:

Սակայն գիտնականները չգիտեն՝ արդյոք նման արձագանք է տեղի ունենում, երբ սնկերը հայտնվում են մարսողական համակարգում:

Իրենց հերթին, Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ շամպինյոնները նվազեցնում են 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը: Հետազոտության ընթացքում լաբորատոր կրծողներն ամեն օր սունկ են ստացել մարդու համար 85 գրամին համարժեք քանակությամբ: Պարզվել է, որ սնկերի օգտագործումն առաջացրել է Prevotella տեսակի մանրէների թվի աճ, որոնք ազդում են օրգանիզմում գլյուկոզայի արտադրության մեխանիզմների վրա եւ ապահովում մետաբոլիկ խանգարումների դեմ պաշտպանությունը:



© NEWS.am Medicine