Ստեփանակերտում նորածին երեխա է մահացել

13:25   12 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 11-ին ժամը 10:45-ին Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» մահացել է իգական սեռի նորածին՝ ծնված 31-32 շաբաթական հղիությունից։ Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության ոստիկանությունը։

Նոյեմբերի 11-ին Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2019թ. նոյեմբերի 7-ին ժամը 05:05-ին իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1999թ. ծնված Մ. Մ.-ը։

Կինը ծննդաբերել է իգական սեռի երեխա՝ 31-32 շաբաթական հղիությունից։ Նոյեմբերի 11-ին ժամը 10:45-ին նորածինը մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:



© NEWS.am Medicine