Տղամարդը 20 տարի ապրել է ատամը քթում

15:09   13 նոյեմբերի, 2019

30-ամյա Չժան Բինշենը չինական Խարբին քաղաքից (Հեյլունցզյան նահանգ) 20 տարի ապրել է քթի մեջ մնացած ատամով։

Ինչպես ներկայացնում է Daily Mail պարբերականը, վերջին երեք ամսում տղամարդուն անհանգստացրել են փակ քիթն ու շնչառական եւ քնի հետ կապված խնդիրները։ Այս բողոքներով նա դիմել է բժիշկներին, որոնք ռենտգենոսկոպիայի ժամանակ քթի խոռոչում նկատել են կասկածելի գոյացություն։

«Այն նման էր մարդու ատամի»,- նշել է բժիշկ, օտոլարինգոլոգիայի բաժնի տնօրեն Բայ Չժիբանը։

Պացիենտը պատմել է, որ 1999 թվականին, 10 տարեկանում, նա ընկել է առեւտրային կենտրոնի երրորդ հարկից եւ զրկվել 2 ատամից։ Օտոլարինգոլոգիայի բաժանմունքի տնօրեն Չժոու Բինը ենթադրել է, որ այդ ժամանակ ատամը հայտնվել է քթի մեջ եւ հարմարվել այնտեղ։

20 տարվա ընթացքում ատամը մնացել է նրա քթում, եւ նրա օրգանիզմը չի վանել այն։

Նոյեմբերի 8-ին վիրաբույժները տղամարդուն 30 րոպեանոց վիահատություն կատարեցին եւ հեռացրին նրա քթից մեկ սանտիմետրանոց ատամը։ Պացիենտը արագ վերականգնվում է եւ պատրաստվում դուրս գրվել հիվանդանոցից։

Նման դեպքեր չափազանց հազվադեպ են պատահում. 1959-2008 թվականների ընթացքում բժշկական ամսագրերում նկարագրված է ընդամենը 23 նման դեպք։

Լուսանկարում՝ կադր Pear video-ից։



© NEWS.am Medicine