Ինսուլտ տարած տղամարդը վեր է կացել հաշմանդամի սայլակից եւ դարձել բոդիբիլդեր (ֆոտո)

13:53   13 նոյեմբերի, 2019

Սինգապուրից 46-ամյա Քելվին Լիմը գամված էր հաշմանդամի սայլակին ինսուլտից հետո: Չնայած բժիշկների սպասելիքներին, նա կարողացել է վերականգնվել եւ նույնիսկ զբաղվել սպորտով եւ դառնալ բոդիբիլդեր:

Asia One-ի հաղորդմամբ՝ 2014 թվականին մեկ անգամ առավոտյան Քելվինը կորցրել է գիտակցությունն իր տան շեմին, երբ պատրաստվել է աշխատանքի գնալ: Նրա կինը նախ մտածել է, թե ամուսինը կատակում է, սակայն հետո հասկացել է, որ ամեն ինչ լուրջ է, եւ բժիշկ է կանչել: Պարզվել է, որ Քելվինի մոտ ուղեղի արյան զեղում՝ ինսուլտ է տեղի ունեցել:

Բարդ վիրահատություն է պահանջվել, եւ վերապրելու շանսերը քիչ են եղել: Տղամարդը ստիպված է եղել տեղաշարժվել հաշմանդամի սայլակով: Նրան շատ է մտահոգել այն, որ ամբողջ բեռը դրվել է իր կնոջ ուսերին:

Սակայն նա որոշել է փոխել իր կյանքն ու ակտիվ սկսել է զբաղվել վերականգնմամբ: 2017-ին նա սկսել է մարզասրահ հաճախել: Մեկ տարում նա մոտ 20 կգ նիհարել է:

«Շունչս կտրվում էր, եւ ես զգում էի, որ կհանձնվեմ, սակայն հիշում էի իմ ընտանիքի եւ բիզնեսի մասին եւ իմ մեջ ուժ գտնում պայքարը շարունակելու համար»,- պատմել է Քելվինը:

Սպորտով զբաղվելու շնորհիվ տղամարդը կարողացել է վեր կենալ հաշմանդամի սայլակից: Նա այնքան է տարվել սպորտով, որ 2018 թվականին երկրորդ տեղն է զբաղեցրել Fitness Ironman 2018 բոդիբիլդինգի մրցումներում:

Քելվինը հույս ունի, որ իր պատմությունը կոգեշնչի մարդկանց:

Լուսանկարը՝ Kellvin Lim-ի Facebook-յան էջից, Lianhe Wanbao 



© NEWS.am Medicine