16 տարվա անպտղությունից հետո 35-ամյա Նազելին մայրացել է

19:05   13 նոյեմբերի, 2019

35-ամյա Նազելի Պետրոսյանը 16 տարի շարունակ երեխա ունենալու մասին էր երազում։ Օրեր առաջ նրա երազանքը, վերջապես, իրականացավ․ լույս աշխարհ եկավ փոքրիկ Գոհարիկը։

Տարիների ընթացքում Նազելին բազմաթիվ բուժումներ էր ստացել, սակայն ցանկալի արդյունքի հասնել չէր հաջողվել։ Ուղիղ մեկ տարի առաջ նա դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանին: Մի շարք համալիր հետազոտությունների, որոշակի բուժման փուլ անցնելուց հետո ի վերջո, արտամարնայի բեղմնավորման (ԱՄԲ) արդյունքում Նազելիի մոտ գրանցվում է երկար սպասված հղիությունը: 

Երկարատև անպտղության հետևանքով վտանգներ միշտ էլ լինում են, և չնայած մեծ ռիսկին՝ հղիությունը հնարավոր է եղել պահպանել մինչև 39 շաբաթ: Քանի որ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել էր, որ պտուղը հետույքային առաջադիմության է, 39 շաբաթում որոշվել է կատարել կեսարյան հատում:

Արդյունքում ծնվեց Գոհարիկը՝ բացարձակապես առողջ: Մայրը եւ երկար սպասված երեխան դուրս են գրվել հիվանդանոցից եւ արդեն տանն են։



© NEWS.am Medicine