Չկռահելով հղիության մասին՝ մոդելը ծննդաբերել է հենց լոգասենյակում (ֆոտո)

22:37   14 նոյեմբերի, 2019

Ավստրալիայի Մելբուրն քաղաքից 23-ամյա մոդել Էրին Լենհմեյդը նույնիսկ չի էլ կռահել, որ հղի է: Նա ծննդաբերել է հենց լոգասենյակում, գրում է Daily Mail-ը:

Էրինը չի նկատել հղիության ոչ մի նշան: Նրա ինքնազգացողությունը չի վատացել, ավելին, որովայնը չի մեծացել, եւ Էրինը շարունակել է կրել նույն հագուստը: Բացի այդ, նա ամբողջ օրն աշխատել է եւ հակաբեղմնավորիչներ ընդունել:

Նա լոգասենյակ է մտել, եւ երկունքի ցավերն սկսվել են: Էրինի ամուսինը՝ Դեն Քարթին, լսել է ձայներն ու շտապել տեսնել, թե ինչ է պատահել: Պարզվել է, որ Էրինը գտնվել է հղիության 37-րդ շաբաթում եւ աղջիկ ծնել, որը կշռել է 3,6 կգ:

Նորածնին անվանել են Այլա: Ծնվելուց հետո նա չի շնչել եւ սկսել է կապտել: Դենը արտակարգ ծառայությունների աշխատակիցների է կանչել, որոնք փրկել են երեխայի կյանքը:

Բժիշկները պարզել են, որ Էրինի մոտ այսպես կոչված թաքուն հղիություն է եղել:

Ընկերներն ու հարազատներն այժմ օգնում են երիտասարդ ծնողներին եւ երեխայի համար իրեր գնում:

Լուսանկարները՝ @erinlangmaid-ի 

    



© NEWS.am Medicine