Ադրբեջանում երեխա է ծնվել առանց բերանի եւ պարանոցի վրա ականջներով

17:35   14 նոյեմբերի, 2019

Բաքվի մասնավոր կլինիկաներից մեկում աղջիկ է ծնվել առանց բերանի եւ պարանոցի վրա ականջներով, իսկ քիթը նման է խոզի քթի, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Բժիշկների խոսքով՝ երեխայի սիրտն ու թոքերը լավ են գործել, սակայն երեխան նույնիսկ մեկ օր չի ապրել: Ակադեմիկոս Միր-Գասիմովի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցում հայտնել են, որ երեխայի ծնողներն առողջ են եւ եւս 2 երեխա ունեն:

Ադրբեջանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սեւինջ Մամեդովան նշել է, որ այդպիսի անոմալիաները հնարավոր է լինում պարզել հղիության դեռեւս երրորդ ամսում: Այն, որ բժիշկները հայտնաբերել են անոմալիան եւ այդ մասին չեն հայտնել ծնողներին, նա հանցագործություն է անվանել:

Նրա խոսքով՝ երեխայի ծնողները կարող են բողոք ներկայացնել մանկաբարձի եւ ուլտրաձայնային ախտորոշման մասնագետի դեմ:



© NEWS.am Medicine