12-ամյա աղջիկը օրական 3 կգ լապշա է ուտում, որպեսզի քաշ հավաքի՝ եղբոր փրկության համար

12:16   15 նոյեմբերի, 2019

Չինաստանի Չենան նահանգից 12-ամյա Չժան Սինսինը ամեն օր 3 կգ լապշա է ուտում, որպեսզի քաշ հավաքի՝ եղբոր փրկության համար, գրում է AsiaOne-ը:

2017 թվականին նրա եղբոր մոտ հայտնաբերվել է Ալբերս-Շենբերգի հիվանդություն. դա հազվագյուտ ժառանգական հիվանդություն է, որի պատճառով ոսկորները փխրուն են դառնում: Ծնողները ստիպված են եղել թողնել աշխատանքն ու զբաղվել հիվանդ երեխայի խնամքով:

Հիվանդության բուժման համար կիրառվում է ոսկրածուծի փոխպատվաստում: Անալիզները ցույց են տվել, որ Չժան Սինսինը կարող է դոնոր լինել, սակայն աղջիկը կշռում է ընդամենը 40 կգ, իսկ դոնորի քաշը պետք է լինի առնվազն 50 կգ:

Աղջիկը որոշել է 10 կգ քաշ հավաքել: Նա ամեն օր 3 մեծ աման լապշա է ուտում բանջարեղենով: Այժմ աղջկա քաշը մոտենում է անհրաժեշտ ցուցանիշին, սակայն մեկ այլ խնդիր էլ կա՝ գումարը: Փոխպատվաստման համար անհրաժեշտ է 430 000 յուան, ինչը մեծ գումար է, իսկ ընտանիքին դեռեւս չի հաջողվել այդքան գումար հավաքել:

Լուսանկարը՝ Pexels 



© NEWS.am Medicine