Այն մասին, թե որքան սարսափելի ազդեցություն կարող է շաքարը ունենալ կրծքագեղձի վրա

10:55   5 հուլիսի, 2014

Պարզվում է` շաբաթը երեք անգամ շաքարի բարձր բաղադրությամբ խմիչք ընդունելով` կարող եք նշանակալի խթան հաղորդել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգին, հաղորդում է FoxNews-ը:

Կանադայի Քվեբեք քաղաքում գտնվող Լավալի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամների նախաձեռնությամբ` 776 նախադաշտանադադարի եւ 779 հետդաշտանադադարի փուլում գտնվող կանանց շրջանում իրականացված մամոգրաֆիկ հետազոտության արդյունքները եւ հարցաշարերի միջոցով հավաքագրված տվյալների վերլուծությունը ցույց են տվել, որ օրգանիզմում առկա շաքարի ու ճարպի պարունակության եւ կրծքագեղձի խտության միջեւ անմիջական կապ է գործում:  Ընդ որում, նախադաշտանադադարի փուլում գտնվող կանանց պարագայում խոսքը շաքարի մասին է, իսկ հետդաշտանադադարի տարիքի կանանց մոտ` ճարպի:

Ամենավատն այն է, որ խոսքը մեծ քանակությամբ շաքարի մասին չէ: Հետազոտության մասնակիցներն ընդամենը շաբաթական երեք բաժակ քաղցրացված հյութ են ըմպել:

Կրծքագեղձի բարձր խտությունը քաղցկեղի առաջացման ռիսկ է պարունակում: Ընդ որում, այդ պարագայում մամոգրաֆիկ հետազոտության արդյունավետության նշանակալի նվազում է նկատվում:

 



© NEWS.am Medicine