Պարզվել է, որ քթի վրայի փոքրիկ կետը քաղցկեղային ուռուցք էր

14:26   15 նոյեմբերի, 2019

Անգլիական Պիտերբորո քաղաքից (Քեմբրիջշիր կոմսություն) 37-ամյա Մենդի Փոլարդի քթի վրա ոչ մեծ կետ էր առաջացել, որը, ինչպես ավելի ուշ է պարզվել, քաղցկեղային ուռուցք էր:

The Mirror պարբերականը հայտնում է, որ Մենդին 2017 թվականին քթի վրա ոչ մեծ նշան է նկատել, բայց դրա վրա ուշադրություն չի դարձրել: Նա բժշկի ավելի ուշ է դիմել, երբ նորագոյացությունն ավելի նկատելի է դարձել եւ երեկոյան սկսել է արնահոսել:

Նա կարծում էր, թե իրեն որեւէ քսուք կտան, բայց վիրաբույժը, ի զարմանս պացիենտի, հայտնել է, որ նա մաշկի փոխպատվաստման կարիք ունի, այլապես 5-10 տարի հետո քթից կզրկվի: Բանն այն է, որ քթի վրայի կետն իրականում քաղցկեղային ուռուցք էր:

Վիրաբույժները վիրահատության ժամանակ կտրել են պացիենտի քթի մի մասը եւ անցքը փակել դեմքի մաշկով: Հիմա Մենդին սպասում է, թե երբ պարզ կլինի՝ արդյոք վիրահատությունը հաջող է ընթացել, այլապես նա կարող է կորցնել քթի մեծ մասը:

Մենդին որոշել է իր պատմության մասին հայտնել, որ մեծացնի հանրության տեղեկացվածությունը արեւի տակ մնալու վտանգավորության մասին: Նա ընդգծել է, որ երջանիկ կլինի, եթե գոնե մեկ դեռահաս տեղեկանա իր պատմությանը եւ մտածի ուլտրամանուշակագույն ճառագայթներից իր մաշկը պաշտպանելու մասին:

Լուսանկարը՝ Mandy Pollard-ի Facebook-յան էջի



© NEWS.am Medicine