Սրտաբանը՝ վեյփերի գլխավոր վտանգի մասին

12:03   18 նոյեմբերի, 2019

Վեյփի խառնուրդներում 2 վտանգավոր բաղադրիչ կա՝ վիտամին Е եւ պրոպիլենգլիկոլ, հավաստիացնում է բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Յարոսլավ Աշիմիխինը։

«360» հեռուստաալիքին նա պատմել է այն մասին, որ վիտամին Е-ն, հայտնվելով թոքերում, նպաստում է քաղցկեղի առաջացմանը, իսկ պրոպիլենգլիկոլը տաքանալիս առաջ է բերում թոքերի ախտահարում։

Մասնագետը նաեւ նշել է, որ էլեկտրոնային սիգարետների մեջ օգտագործվող տեխնոլոգիան համապատասխան ստուգման եւ հետազոտությունների չի ենթարկվել, ինչը նշանակում է, որ այն կարող է պոտենցիալ վտանգավոր լինել։

Ծխելը թողնել ցանկացող մարդկանց մասնագետը խորհուրդ է տվել սովորական ծխախոտները չփոխարինել էլեկտրոնայիններով, այլ դիմել ավելի արդյունավետ եւ ավելի անվտանգ մեթոդների, այդ թվում դեղամիջոցների։

«Այսօր կան բացառիկ արդյունավետ դեղամիջոցներ այն բանի համար, որպեսզի մարդը, որը ցանկանում է թողնել ծխելը, դադարի ծխել»,- նշել է բժիշկը։

Հիշեցնենք, որ ամռան վերջին հայտնի դարձավ թոքերի տարօրինակ հիվանդության բռնկման մասին վեյփ ծխողների մոտ։ 42 մարդ արդեն մահացել է այդ հիվանդությունից, հայտնի է նաեւ հազարավոր հիվանդացածների մասին։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնի մասնագետները կարծում են, որ հիվանդության գլխավոր պատճառը վիտամին Е-ի ացետատն է, որը հայտնաբերվել է հիվանդ պացիենտների թոքերի հեղուկի նմուշների մեջ, որոնք վերցվել էին հետազոտման համար։



© NEWS.am Medicine