Յուրահատուկ սպեղանին կօգնի մելանոմայի ախտորոշմանը

13:16   18 նոյեմբերի, 2019

Շվեդական Մալմեի համալսարանի գիտնականները չարորակ խալերի արագ ախտորոշման նոր գործիք են մշակում: Նրանք հույս ունեն, որ սպեղանու նմանությամբ իրենց մշակումը կասկածելի խալերը կգտնի մի քանի րոպեում եւ անգամ կկարողանա փոխարինել բիոպսիային:

Հետազոտողներից մեկը՝ պրոֆեսոր Տաուտգիրդաս Ռուզգասը նշել է, որ իրենք գործընկերների հետ շուտով սպեղանի են ներկայացնելու, որը հնարավոր կլինի փակցնել քաղցկեղի կասկածով մաշկի հատվածին: Սպեղանին հետազոտելու համար մոլեկուլներ կհավաքի:

Daily Mail-ը հայտնում է, որ «սպեղանին» կփնտրի ուռուցքների արտադրած մոլեկուլները: Գիտնականներն առայժմ փնտրում են մանրագույն կտորներ, որոնք թողնում է չարորակ ուռուցքը, ու որոնք տեսականորեն կարող են հայտնաբերվել նոր գործիքի միջոցով:

Այսօր մաշկի քաղցկեղի որոշման հիմնական մեթոդը բիոպսիան է՝ միջամտություն, որի դեպքում «կտրվում» է հյուսվածքի նմուշ եւ հետազոտվում: Բիպսիան հաճախ արյունահոսություն է առաջացնում եւ արյան վարակման մեծ ռիսկ:



© NEWS.am Medicine