Տղամարդը 34 տարում 303 լիտր արյուն է հանձնել եւ 1920 կյանք փրկել

15:25   18 նոյեմբերի, 2019

ԱՄՆ Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքից Դեյվ Մախալիքը 34 տարում հանձնել է 303 լիտր արյուն: Նրա արյան շնորհիվ փրկվել է 1920 կյանք:

Unilad կայքը հայտնում է, որ Դեյվն առաջին անգամ արյուն է հանձնել, երբ ընկերոջ մայրը արյան փոխներարկման կարիք ուներ: Դրանից հետո նա դարձել է մշտական դոնոր. նա ամեն 2 շաբաթը մեկ գնում է հիվանդանոց, որը նրա տանից 160 կմ հեռավորության վրա է գտնվում, որ արյուն նվիրաբերի, որը հնարավոր է փոխներարկել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Դեյվի խոսքով՝ իր համար սովորություն է դարձել արյուն հանձնելը, եւ ինքն ուղղակի շարունակում է դա անել: Ավելին՝ նա այս կերպ կյանքեր փրկելը բարեգործությանը հավասար բարի գործ է համարում:

Երբ Դեյվը արյուն է հանձնել 640-րդ անգամ, նրան պարգեւատրել են պատվավոր դոնորի կրծքանշանով:

Լուսանկարը՝ Կադր Fox 21 News-ից



© NEWS.am Medicine