Ինչպես պետք է սնվել գրիպի բարդություններից խուսափելու համար

19:33   18 նոյեմբերի, 2019

Եթե մարդը վարակվել է գրիպով, նրան խորհուրդ է տրվում պահպանել սահմանափակ քանակի ածխաջրերով, ճարպերի բարձր քանակությամբ եւ սպիտակուցների չափավոր պարունակությամբ սննդակարգ։ Նման սննդակարգը, Յելի համալսարանի մասնագետների կարծիքով, կօգնի նվազեցնել բարդությունների առաջացման վտանգը եւ արագ կազդուրվել։

Հիմնականում ճարպերից կազմված սնունդը կոչվում է կատոգենային։ Նման սննդի դեպքում էներգիայի մեծ մասը օրգանիզմը ստանում է ոչ թե ածխաջրերից, այլ ճարպաթթուներից եւ կազմավորված կետոնային մարմիններից։ Ինչպես պարզվել է, կետոնային մոլեկուլների մետաբոլիզմի որոշ սննդամթերքներ ճնշում են բորբոքման զարգացման հետ կապված բջիջների ակտիվությունը։ Դրա հետ միաժամանակ տեղի է ունենում իմունային բջիջների՝ գամմա-դելտա  Т-լիմֆոցիտների թվի աճ։ Դրանք նպաստում են լորձի արտադրմանը, որը խոչընդտում է պաթոգենների տարածմանը։

Գիտնականները անցկացրել են հետազոտություններ, որոնց շրջանակներում կրծողներին վարակել են А տիպի գրիպի վիրուսով։ Կենդանիներին բաժանել են երկու խմբի՝ առաջինը հետեւել է կատոգենային դիետային, իսկ երկրորդը սնվել է սովորական ձեւով։ Արդյունքում առաջին խմբի կենդանիները գոյատեւման ավելի բարձր ցուցանիշներ են դրսեւորել, բացի այդ, նրանց մոտ պահպանվել է արյան մեջ թթվածնի օպտիմալ մակարդակը, պահպանվել է քաշը եւ թոքերում վիրուսի քիչ առկայություն է գրանցվել։



© NEWS.am Medicine