Չինաստանում այտուցային ժանտախտ է բռնկվել

13:23   19 նոյեմբերի, 2019

Չինական Ներքին Մոնղոլիա շրջանում գրանցվել է այտուցային ժանտախտի բռնկում։ Մեկ ամսում գրանցվել է վարակման 3 դեպք։ Ներկայում թե՛ վարակվածները, թե՛ այն մարդիկ, ովքեր շփվել են նրանց հետ, բժշկական հսկման տակ են։

Նոյեմբերի 17-ին Չինաստանի իշխանությունները տեղեկացրել են այդ հիվանդության 3-րդ դեպքի մասին. պացիենտը 55-ամյա տղամարդ է, որը, իր խոսքով՝ վատ տապակած վայրի ճագարի միս է կերել։ Այս եւ երկու նախորդ դեպքերի միջեւ համաճարակային կապ մասնագետները չեն գտել։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, առողջապահության հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ պացիենտը Ներքին Մոնղոլիայից ներկայում գտնվում է մեկուսացման մեջ եւ բուժվում է Ուլանկաբի հիվանդանոցում։ Ընդհանուր առմամբ 28 մարդ, որոնք սերտորեն շփվել են պացիենտի հետ, մեկուսացված են եւ գտնվում են հսկողության տակ, եւ հանձնաժողովը հայտարարել է, որ նրանց մոտ ոչ մի պաթոլոգիական ախտանշան չի հայտնաբերվել։

Այտուցային ժանտախտը վարակիչ հիվանդություն է, որն առաջ է գալիս Yersinia pestis մանրէներից, որոնց փոխանցողներն են համարվում առնետները, կրծողներն ու լվերը։

Այսօրվա դրությամբ այտուցային ժանտախտի թոքային ձեւը համարվում է ամենադժվար բուժվողը՝ անգամ հաշվի առնելով բժշկության ոլորտի բոլոր ձեռքբերումները եւ հզոր հակաբիոտիկների առկայությունը։



© NEWS.am Medicine