Ֆերմերի աչքից 7,5 սանտիմետրանոց որդ են հանել

23:48   19 նոյեմբերի, 2019

Հնդկաստանում 70-ամյա ֆերմերի աչքից 7,5 սանտիմետրանոց որդ են հանել: Պարզվել է, որ այն հայտնվել է պացիենտի աչքի մեջ 12 տարի առաջ շան կծելու արդյունքում: Սակայն ցավերը սկսվել են բժիշկի դիմելուց 2 ամիս առաջ:

Աջ աչքի մեջ ցավ եւ սուր քոր է սկսվել: Բժիշկներին մտահոգել է այն, որ դուրս գրված դեղերը չեն օգնել պացիենտին: Այդ ժամանակ նրանք մի շարք հետազոտություններ են անցկացրել եւ հայտնաբերել պարազիտ որդի, որը տեղավորվել է տղամարդու ակնագնդի հետեւի հատվածում:

Times of India-ի հաղորդմամբ՝ 25 րոպե տեւած վիրահատության ժամանակ բժիշկները հանել են որդը: Վիրահատության ժամանակ տեղային անզայացում է կիրառվել:

«Պացիենտը կարողանում էր զգալ՝ ինչպես ենք մենք հանում որդը: Տղամարդը կարող էր կուրանալ: Բացի այդ, որդը կարող էր ներթափանցել նրա ուղեղ արյան հետ միասին, ինչի համար ավելի ծանր եւ երկարատեւ վիրահատություն կպահանջվեր: Իսկ այժմ մենք խնդիրը լուծեցինք 25 րոպեում: Իհարկե, որդին բռնելը դժվար էր, այն անընդհատ շարժվում էր»,- ասել է ավագ օֆտալմոլոգը: 



© NEWS.am Medicine