Աշորայի հացն իսկապես օգտակար է առողջությանը. հետազոտություն

17:41   20 նոյեմբերի, 2019

Աշորայի հացն իսկապես օգտակար է առողջությանը, այն բարելավում է աղեհամակարգի վիճակը, կարգավորում սերոտոնինի եւ կայունացնում գլյուկոզայի մակարդակը, պարզել են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի եւ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (Ֆրանսիա) գիտնականները։

Նրանց խոսքով՝ աշորայի օգտագործումը սննդի մեջ կարգավորում է աղիների միկրոբիոմը եւ դրական ազդեցություն գործում սերոտոնինի՝ նեյրոմեդիատորի մակարդակի վրա, որը դեր է խաղում տրամադրության կարգավորման, մարսողության, արյան մակարդելիության եւ ոսկրերի ամրության բարելավման հարցերում։ Բայց սերոտոնինի բարձր մակարդակները լավ բանի չեն հանգեցնում, քանի որ դա սովորաբար կապված է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի հետ։

Աշորայի հացը, պարզվել է, ունի նաեւ այլ օգտակար հատկություններ, այն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաեւ վիտամիններով եւ հանքային նյութերով, այդ թվում մագնիումով եւ կալիումով։ Այն պարունակում է նաեւ բբջանյութ, հատկապես եթե հացը պատրաստված է չթեփահանված ալյուրից. բջջանյութը օգնում է կայունացնել խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը եւ կարգավորում է զարկերակային ճնշումը։ Այդ նույն բջջանյութի շնորհիվ աշորայի հացը ապահովում է կուշտ լինելու ավելի երկարատեւ զգացողություն, քան ցորենի սպիտակ ալյուրից պատրաստված հացը։



© NEWS.am Medicine