Ֆերմենտացված սննդամթերք. ինչպիսի՞ վտանգ է այն ներկայացնում

11:24   24 նոյեմբերի, 2019

Ֆերմենտացված ապրանքները, ինչպիսին են կեֆիրը, կվասն ու թթու կաղամբը, համարվում են օգտակար առողջության համար, չէ՞ որ դրանցում կան պրոբիոտիկներ՝ օգտակար հատկություններով բակտերիաներ: Սակայն որոշ մարդկանց համար ֆերմենտացված ապրանքները կարող են նաեւ վտանգ ներկայացնել:

Մետեորիզմ կամ կամ փորի ուռչում

Ֆերմենտացված սնունդ օգտագործելուց հետո հաճախ նկատվում է գազարտադրության ժամանակավոր ուժգնացում: Վեսթմինտերի համալսարանից միկրոկենսաբան Մանալ Մոհամեդը պնդում է, որ դա կարող է կապված լինել նրա հետ, որ պրոբիոտիկների ազդեցության ներքո, որոնք կան այդ մթերքներում, փոփոխվում է աղիների միկրոբիոմը: Ժամանակի ընթացքում ավելորդ գազարտադրությունը պետք է անցնի, սակայն որոշ մարդկանց համար այն լուրջ դիսկոմֆորտի պատճառ է, բացի այդ, այն կարող է վտանգ ներկայացնել գրգռված աղիների սինդրոմով մարդկանց համար:

Վարակներ

Սննդի պրոբիոտիկները վտանգավոր չեն մարդկանց մեծամասնության համար, սակայն կան նաեւ հազվագյուտ դեպքեր, երբ բակտերիաները, որոնք համարվում են օգտակար, իրենք են առաջացրել վարակներ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ:

Գլխացավեր

Պրոբիոտիկներ պարունակող ֆերմենտացված սնունդը կարող է պարունակել այսպես կոչված բիոգեն ամիններ՝ գիստամին եւ տիրամին, որոնք առաջանում են, երբ բակտերիաները ֆերմենտավորում են սպիտակուցները: Որոշ մարդկանց մոտ կարող է նկատվել զգայունություն այդ նյութերի նկատմամբ, եւ ֆերմենտացված մթերքների օգտագործումը կարող է հրահրել գլխացավ նրանց մոտ:

Գիստամինի անհանդուրժողականություն

Ֆերմենտացված մթերքները հաճախ պարունակում են գիստամին-մեդիատոր, որը մասնակցում է ալերգիայի եւ բորբոքային ռեակցիաներում: Սովորաբար մեր ֆերմենտներն ի վիճակի են մարսել այն: Սակայն երբեմն այն կարող է ներծծվել աղեստամոքսային տրակտում եւ հայտնվել այրունատար ուղիներում, ինչը կարող է հանգեցնել գիստամինի նկատմամբ անհանդուրժողականության: Այն դրսեւորվում է քորի, գլխացավի, աչքերի կարմրության, թուլության, հարբուխի, փորթուլության, փխսման, մաշկի վրա ցանի առաջացման միջոցով: Դրա ավելի բարդ դրսեւորումներից է ասթման, զարկերակային ճնշման անկումը, սրտի ռիթմի խանգարումները:

Դիմադրություն հակաբիոտիկների նկատմամբ

Օգտակար պրոբիոտիկները կարող են պարունակել հակաբիոտիկների նկատմամբ դիմադրության գեներ: Այդպիսի գեները կարող են փոխանցվել մեկ բակտերիայից մյուսին: Այդկերպ առաջին հայացքից օգտակար պրոբիոտկները տեսականորեն կարող են նպաստել հակաբիոտիկների նկատմամբ դիմադրության տարածմանը, որը լուրջ գլոբալ խնդիր կարող է լինել:



© NEWS.am Medicine