Ինչո՞ւ ձմռանը չի կարելի տաք վաննա ընդունել

16:31   25 նոյեմբերի, 2019

Եթե փողոցում մրսել եք, մարմնի ջերմաստիճանը խորհուրդ է տրվում բարձրացնել աստիճանաբար. սառած ձեռքերը տաք ջրով լվանալը եւ տաք վաննա ընդունելը շատ վատ գաղափար են, հավաստիացնում են բժիշկները։

Ինչպես տեղեկացնում է «Վերսիա»-ն, սառած մարմինը, կենսականորեն կարեւոր օրգանների պահպանման համար, արյան հոսք է ուղարկում վերջույթներից դեպի կենտրոն՝ նեղացնելով վերջույթների անոթները։ Ջերմաստիճանի կտրուկ տատանումը (օրինակ, եթե տաք վաննա եք մտնում) կարող է վնասել անոթները։ Իսկ ահա սառը ջուրը թույլ կտա աստիճանաբար ընդլայնել անոթները՝ վերականգնելով արյան նորմալ հոսքը։

Մասնագետների խոսքով՝ բացի վերջույթների անոթները վնասելուց, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը վտանգավոր է նաեւ սրտի համար, չէ՞ որ արագ սկսում է օրգան մտնել սառը արյունը վերջույթներից։ Այս տեսանկյունից առավել  վտանգավոր է տաք վաննան. արյունը սիրտ է գնում բոլոր վերջույթներից։

Վիճակագրության համաձայն՝ հաճախ սրտի կանգը տեղի է ունենում հենց ձմռանը։ Ուստի, մասնագետները կոչ են անում ուշադիր հետեւել մարմնի ջերմաստիճանին եւ չափից ավելի շատ չսառչել, իսկ սառելու դեպքում չմտնել տաք վաննա։



© NEWS.am Medicine