17:47 25 նոյեմբերի, 2019Environmental Working Group հետազոտական ընկերության մասնագետները կազմել են ցուցակ՝ բաղկացած 12 մթերքներից, որոնք ավելի շատ են աղտոտված պեստիցիդներով:
Food.News-ի հաղորդմամբ՝ այդ վնասակար նյութերը գտնվել են մրգերում եւ բանջարեղենում, որոնք չունեն հաստ կեղեւ:
Այդ ցուցակում են՝
Ամենից քիչ պեստիցիդների հետքեր են գտնվել ավոկադոյի, կուկուրուզի, անանասի, ոլոռի եւ սոխի վրա: Մասնագետների խոսքով՝ անվտանգ են նաեւ պապայան, սմբուկը, ծնեբեկը, սպիտակ կաղամբը, գունավոր կաղամբը, կանտալուպա դդումը, բրոկոլին, սունկն ու դդումը:
Ցուցակը կազմելու համար մասնագետներն օգտագործել են նաեւ սննդամթերքի քիմիական կազմի վերլուծության հարցով տվյալները, որոնք հրապարակել էԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Սակայն այլ երկրների համար վիճակագրությունը կարող է այլ լինել, չնայած նրան, որ ընդհանուր միտումն ու օրինաչափությունը պահպանվում են: