ՃՏՊ-ից հետո հեռացրել են բրիտանուհու գանգի մեծ մասը (ֆոտո)

15:24   26 նոյեմբերի, 2019

Բրիտանիայում բժիշկները ստիպված էին հեռացնել կնոջ գանգի մեծ մասն այն բանից հետո, երբ նա ընկել էր մեքենայի տակ փողոցն անցնելիս, տեղեկացնում է FoxNews-ը։

22-ամյա Սթեֆ Բլեյքը պատմել է այն մասին, որ իրեն հարվածել է մեքենան, երբ նա փողոցն էր անցնում։

«Ես հիշում եմ, թե ինչպես մեքենաները կանգ էին առնում, հետո հիշում եմ մեքենան ձախ ազդրիս մեջ»,- հիշում է նա։ «Հաջորդ բանը, ինչ ես հիշում եմ, դա այն է, երբ արթնացա հիվանդանոցում եւ տեսա հորս»։

ՃՏՊ-ի հետեւանքով աղջիկը ստացել էր գանգուղեղային վնասվածք, միջադեպից հետո կոմայի մեջ էր 19 օր։ Նրան վիրահատել են եւ հեռացրել գանգի առջեւի հատվածը՝ փորձելով նվազեցնել այտուցը եւ ճնշումն ուղեղի վրա։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, գանգի մի մասը հետո նորից ամրացվել է՝ տիտանե շերտի եւ պտուտակների օգնությամբ։ Այդ ժամանակվանից նա եւս երկու վիրահատության է ենթարկվել։ Բլեյքն ասել է, որ դեռեւս տառապում է հիշողության կորստից, ուշադրության կենտրոնացումից եւ հոգնածությունից, ինչպես նաեւ կողմնակի այլ էֆեկտներից։ Այդ փորձությունը 22-ամյա աղջկա համար նշանակում է նաեւ աշխատանքի տեղավորվելու հետ կապված խնդիրներ, քանի որ ստիպված է եղել հրաժարվել ինքնաթիռի ուղեկցորդուհի աշխատելու առաջարկությունից EasyJet-ում։

Լուսանկարը՝ SWNS

 



© NEWS.am Medicine